VIP POOL Հայերեն English Русский ՄՈՒՏՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ

VIP POOL-Լողավազանների Սպասարկման Ծառայություն

Լոզավազանների ընդհանուր ծառայություն

«VIP POOL" ընկերությունն առաջարկում է  հիդրոտեխնիկական կառույցների  համար մի շարք ծառայություններ` այդ թվում քիմիական և կենսաբանական ակտիվ մաքրող նյութերի առաքում, ինչպես նաև Ձեզ մոտ աշխատող անձնակազմին լողավազանային սպասարկման և ծառայությունների ուսուցում:

 Համագործակցելով մեր ընկերության հետ` Դուք երբեք չեք մտահոգվի Ձեր լողավազանի մաքրության համար:

 Արդյո՞ք ճիշտ է աշխատում ֆիլտրացիոն համակարգը.

 Ինչե՞ս է իրականացվում լոզավազանների սպասարկումը.

 Ինչպե՞ս է իրականացվում ջրի ճիշտ քիմիական մշակումը.

Այս և շատ այլ հարցերին, որոնք առնչվում են հիդրոտեխնիկական կառույցների ընդհանուր սպասարկմանը, Ձեզ կպատասխանեն «VIP POOL" ընկերության մասնագետները:

 

 

Լողավազանի սպասարկում. ինչի համար է այն անհրաժեշտ

Չնայած նրան,որ լողավազանները կազմում են Հայաստանի ցամաքային տարածքի ընդամենը 2%-ը, դրանց սպասարկումը մինչև օրս վստահվում է ոչ մասնագետներին` հավաքարարներին, այգեպաններին, երբեմն` անվտանգության աշխատողներին: Ջրային համակարգերի որոշ սեփականատերերի կարծիքով լրիվ բավարար է տեղադրել ժամանակակից սարքավորումներ, երբեմն` առանց դրանց, և մաքրությունն ինքնաբերաբար կկատարվի:Իհարկե, մաքրող համակարգերն ու սարքավորումները զգալիորեն թեթևացնում են սպասարկման գործընթացը, բայց ինքնուրույն իրականացնել որակյալ մաքրություն սարքավորումները չեն կարող: Ինչպես բնական լճակը, յուրաքանչյուր լողավազան ևս, ենթարկվում է տարատեսակ աղտոտումների: Հաշվի առնելով մշտական ջերմաստիճանային վիճակը ջրային համակարգերի` 18-30 С°, լողավազանում բոլոր տեսակի գործընթացները կապված մանրէների և միկրոօրգանիզմների առաջացման հետ, զգալիորեն արագանում են: Մանրէաբանական աղտոտումից բացի  հնարավոր է նաև ֆիզիկական կամ քիմիական աղտոտում` ջրում լողացող մարդկանց արտամիզուկների հետևանքով կամ ջրում օտար մարմինների ներթափացմամբ: Արդյունքում ջուրը ձեռք է բերում տհաճ հոտ, անբնական երանգ և թափանցելիության նվազում: Միայն ճիշտ ժամանակին իրականացվող ամբողջական սպասարկումը կարող է երաշխավորել կատարյալ մաքրություն թե ջրային համակարգի, թե ջրի համար:

Լողավազանի սպասարկում. ինչ է ներառում իր մեջ այս ծառայությունը

Ջրային համակարգերի հետագա սպասարկման մասին ավելի ռացիոնալ է մտածել դեռ նախագծման փուլում: Եթե լողավազանի սպասարկումը նախատեսվում է իրականացվել սեփականատիրոջ կամ նրա աշխատակազմի միջոցով, հարկավոր է մտածել լրացուցիչ մաքրման համակարգի մասին: Իհարկե, լրացուցիչ մաքրման համակարգը նախատեսում է ոչ միայն լրացուցիչ ծախսեր, այլ նաև տվյալ համակարգի տեղադրման և օգտագործման ճիշտ տեխնիկային տիրապետելը: Հետևաբար լողավազանը, ինքն իրենով լինելով թանկ հաճույք, պատվիրատուի համար ավելի թանկ կարժենա: Նաև լողավազանի ինքնուրույն սպասարկումը կպահանջի ավելի շատ ժամանակ` մաքրման, պրոֆիլակտիկ և նորոգման աշխատանքներն իրականացնելու համար:

Սեփականատիրոջ ժամանակային և նյութական ծախերը նվազեցնելու համար "VIP POOL" ընկերությունն առաջարկում է ամբողջական լողավազանային սպասարկում` ներառելով իր մեջ հետևյալ ծառայությունները.

Լողավազանի ջրի որակի վերահսկումը և դրա քիմիավորումը: Այս աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը միանգամայն ակնառու է. Ջրի քիմիական աղտոտումը նպաստում է ավազանի նստվածքի առաջացմանը, ինչը բարդացնում է լողավազանային սարքավորումների աշխատանքը, ինչն էլ հանգեցնում է մաքրող համակարգերի շարքից դուրս գալուն: Ինչպես հայտնի է ջրի քիմիավորումը կատարվում է մի քանի էտապներով, pH մակարդակի կարգավորման համար ջրի մեջ տեղադրվում են հատուկ կարգավորիչներ: Ջրի ախտահանումը կատարվում է քլորային հիմքով քիմիական ակտիվ նյութերի օգտագործմամբ: Կոագուլյացիան կատարվում է միկրոսկոպիկ մասնիկների հեռացման համար: Ալգեցիդային նյութերի միջոցով կատարվում է քիմիավորման վերջնական փուլը , լողավազանը մաքրվում է ջրիմուռային թելերից: Լողավազանի ավազանի մաքրություն. չնայած  լողավազանի շինարարության ընթացքում հերմետիկների և խառնուրդների օգտագործմանը` լիովին խուսափել անհասանելի մասերի աղտոտումից անհնար է: Լողավազանի մաքրությունը ներառում է լողավազանի արտաքին մակերևույթի սարքավորումների մաքրությունը: Ջրի բնական թափանցիկության կորուստը, ջրիմուռների առաջացումը, միկրոօրգանիզմների արաջացումը ավազանի հատակին կամ անկյուններում կուտակված տարատեսակ աղբի արդյունք է: Դիագնոստիկա և լողավազանային սարքավորումների սպասարկում: Լողավազանի ամբողջական սպասարկումը ներառում է լողավազանում տեղադրված սարքավորումների անպայման ախտորոշում, մաքրում, կարգավորում և ֆիլտրերի պարբերական փոփոխություն: Անկախ նրանից Ձեր լողավազանը շքեղ է թե մանկական փոքրիկ լողավազան` դրանց սպասարկման ծառայություններից խուսափելն անհնար է: Ոչ ժամանակյա փոփոխումը ֆիլտրերի կարող է հանգեցնել ջրում լողացող մարդկանց առողջական խնդիրների:

Բարձր որակավորում ունեցող մասնագետները մեր ընկերության կկատարեն ամբողջական սպասարկում լողավազանների` անկախ տեղից և աղտոտման մակարդակից:

Լողավազանի ջրի քիմիական մշակում

Լողավազանի ջուրը պետք է մինգամայն մաքուր և զերծ լինի տարատեսակ աղտոտումներից` թե աչքով  տեսանելի, թե անտեսանելի: Տեսանելի աղտոտումները հիմնականում մաքրվում են ֆիլտրների միջոցով: Անտեսանելիները ոչ միայն մանրէներն են, որոնք կարող են բազմանալ շատ արագ և ստեղծել խնդիրներ, այլ նաև ջրիմուռներն ու սնկերը, որոնք ընկնում են լողավազան, որտեղ հինալի պայմաններ են իրենց գոյատևման համար: Վերահսկողությունն ու պայքարը դրանց դեմ իրականացվում է քիմիական նյութերի միջոցով: Իդեալական մաքուր և թափանցիկ ջուր ունենալու համար հարկավոր է իրականացնել հետևյալ քիմիական մշակումը:

Ախտահանում

Լողավազանի ջուրն ախտահանվում է մանրէներին, ջրիմուռներին և սնկերին վերացնելու համար: Քիմիական նյութերը վերացնում են աղտոտումները և դարձնում են ջուրը փայլուն և թարմ: Առավել օգտակար են համարվում քլոր և բրոմ պարունակող քիմիական նյութերը

Լողավազանի տաք ջրում ստեղծված են լավագուն պայմանները տարատեսակ միկրոօրգանիզմների զարգացման համար: Դրանցից շատերը կարող են ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչ դառնալ լողացողների համար: Արագ զարգացման հետևանքով դրանք կարող են ջրի որակը վատթարացնել: Այս իսկ պատճառով հարկավոր է հետևել միկրոօրգանիզմների վերացմանը` ջրում ախտահանիչ նյութեր ավելացնելով:

Ջուր լցնելու առաջին իսկ անգամից հարկավոր է հիմնական ախտահանում և շոկային մշակում: Դա պարտադիր է, որպեսզի թարմ ջրում բոլոր տեսակի մանրէները վերացվեն և լինի ախտահանիչների պաշար լինի նոր մանրէների համար: Ջրի ախտահանում քլորով. այս եղանակը համարվում է ամենատնտեսողը, բայց միևնույն ժամանակ ունի մեծ թերություն` հոտը: Դա չի նշանակում,որ լողավազանը բուրելու է քլորով: Պահելով ջրում քլորի 0.3-0.5 գ/լ քանակությունը Դուք աննշան կզգաք քլորի հոտը: Սխալ կարծիք կա, որ ակտիվ քլորի քանակությունն է ջրում լողացողների աչքերի գրգռվածության պատճառը, այնինչ դա pH մակարդակից է. լողավազանի ջուրը թունավոր և վտանգավոր է դառնում շատ թթու ջրի պատճառով: Թթվայնության մակարդակի անընդհատ կարգավորման դեպքում Դուք չեք զգա որևէ անհարմարություն լողավազանում: Պետք է նշել, որ քլորի ախտահանիչ հատկությունն ընկնում է թթվայնության բարձրացման դեպքում, իսկ վերջինիս ցածր մակարդակի դեպքում քլորի օգտագործման ծավալները քչանում են:

pH  մակարդակի կարգավորում

Ախտահանող նյութերը առավել արդյունավետ են գործում pH մակարդակի բավականին նեղ շրջանակում: Ջուրը չպետք է ոչ շատ ալկալային լինի, ոչ էլ շատ թթվային: Լողավազանի սարքավորումների և մարդու մարմնի համար լավագույն ցուցանիշը թթվայնության մակարդակի 7.2-ից  7.6-ն է: pH  մակարդակի կարգավորումը կարևոր  պայման է լողավազանի ճիշտ սպասարկման համար: Կարգավորումը ցույց է տալիս որքանով է ջուրը թթվային կամ ալկալային և ինչ աստիճանի: Բացի այդ pH-ը համարվում է կարևոր գործոններից մեկը, որն ազդում է ախտահանիչ նյութերի և դրանց արդյունավետության վրա: Թթվայնության կատարյալ ցուցանիշը համարվում է 7.2-ից 7.6-ը, բայց կախված լողացողների թվից, ջրի կոշտությունից և ջերմաստիճանից, այն կարող է   շատ արագ փոփոխվել: Հաշվիառնելով այդ փաստը` հարկավոր է անընդհատ հետևել և կարգավորել pH մակարդակը: Որպես կանոն, լողավազաններում թթվայնության մակարդակն անըհդհատ բարձրանում է: Եթե այն շատ բարձր է, 7.6-ից ավել, հարկավոր է ջրի մեջ ավելացնել հասարակ օգտագործման մեջ փոշու տեսքով կամ հեղուկ միջոց մեր ընկերության կողմից` pH մակարդակի կարգավորման համար:

Պայքար ջրիմուռների դեմ

Հակաջրիմուռային նյութերը կանխարգելում են ջրիմուռների առաջացումն ու զարգացումը լողավազանում: Հատուկ նյութերի միջոցով ոչնչացվում են ջրիմուռները, որոնք հայտնվել են լողավազանում:

Ֆլոկուլյացիա

Որակյալ ֆիլտրացման դեպքում Ձեզնից կպահանջվի ավելի քիչ քանակությամբ քիմիական նյութեր, քանի որ ջուրը կլինի թափանցիկ և մաքուր: Ֆլոկուլյացիոն կամ մակարդիչ միջոցները ստեղծում են ավելի մեծ մասնիկներ միկրոաղտոտման, որոնք մնում են ֆիլտրերում: Լողավազանի անընդհատ օգտագործման դեպքում, եթե անգամ ճիշտ կատարվի սպասարկումը, Դութ կնկատեք ջրի որակի վատթարացում: Անգամ ֆիլտրերի ճիշտ աշխատանքի դեպքում ջուրը դառնում է պղտոր, կաթնագույն երանգի: Դա այն պատճառով է, որ ֆիլտրը չի կարող պահել միկրոսկոպիկ մասնիկները, որոնք էլ ստեղծում են կաթնային երանգ:

Առանց հավելյալ ջանքերի մանրագույն մասնիկները մաքրել հնարավոր չէ: Ջրի որակը հնարավոր է լավացնել ֆլակուլյացիայի կամ մակարդման միջոցով: Մակարդման միջոցները ավելացվելով ջրին` միացնում են մանրագույն մասնիկները` դարձնելով փաթիլներ: Դրանից հետո ֆիլտրը կարող է պահել փաթիլները և հաջորդ մաքրման դեպքում այդ մասնիկները կհեռացվեն ֆիլտրից: Ջրի որակը դրանից հետո լավանում է, ջուրը դառնում է մաքուր և փայլուն:

 Կալցիումային նստվածքի կանխում և վերացում

Շատ հաճախ լողավազանների սեփականատերերը կանգնում են նստվածքային խնդիրների առաջ` լողվազանի ներքին սարքավորումների և աստիճանների վրա: Կալցիումը հատկապես տեսանելի է չժանգոտվող փայլուն մետաղի վրա:  Այդպիսի նստվածքային շերտերի հեռացման համար գոյություն ունեն հասարակ և հեշտ օգտագործվող նյութեր:

 

Հիշեք, որ լողավազանը խնամքի կարիք ունի և, որ պետք է ճիշտ քիմիական սպասարկում իրականացնել: Մեր ընկերությունը պատրաստ է առաջարկել Ձեզ ամենաժամանակակից միջոցները ջրի ախտահանման համար: Դիմելով մեզ` Դուք կստանաք լիարժեք և խելացի խորհրդատվություն:

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ՄԵՐ ՏԵՍԱԿԱՆԻՆ
ՁԵՐ ՄԱՐԶԻՉԸ
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
ՖԻԼՏՐԱՑԻՈՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ԴՈԶԱՎՈՐՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ԼՈՂԱՎԱԶԱՆԻ
ՔԻՄԻԿԱՏՆԵՐ
ԼՈՂԱՎԱԶԱՆԻ
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՈՒԼՏՐԱ.ՄԱՆՈՒՇ.
ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ԱՌՑԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
VIP POOL
VIP POOL
Value Innovation Professionality
Visit Us On Facebook Follow Us On Twitter
© 2024 VIP POOL
Պատրաստված է SoftoBest